ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել կապի հնարավորությունը իր վենեսուելացի գործընկեր Նիկոլաս Մադուրոյի հետ, չնայած ԱՄՆ-ի կողմից Կարիբյան ավազանում ռազմական լարվածության սրմանը։

«Որոշակի պահի ես կխոսեմ նրա հետ», - ասել է ամերիկացի առաջնորդը՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին այն մասին, թե արդյոք պատրաստ կլինի կապ հաստատել Մադուրոյի հետ։

«Այո, ես հավանաբար կխոսեմ նրա հետ։ Այո։ Ես խոսում եմ բոլորի հետ», - ասել է Թրամփը։