Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Թբիլիսի։ Օդանավակայանում, որտեղ նրան դիմավորել են Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին, Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Քեթևան Կվինիկաձեն և այլ պաշտոնատար անձինք։

Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը և այլք։

Այցի շրջանակում նախատեսված է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի առանձնազրույցը Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ, որին կհաջորդի պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպումներ կունենա նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ: