Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը նոյեմբերի 19-ին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել ադրբեջանա-ամերիկյան երկկողմ համագործակցության ներկա վիճակի և զարգացման հեռանկարների, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության հարցերի շուրջ մտքերի համապարփակ փոխանակում:

Հանդիպմանը նաև մտքերի փոխանակում է տեղի ունեցել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային այլ հարցերի շուրջ։