Թերթը գրում է, որ Աժ պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը` Կարամելի Հարութը, վերջին շրջանում անընդհատ սկանդալների մեջ է հայտնվում: «Նախ նրա ընկերոջը` Մարգար Օհանյանին, կալանավորեցին,ապա դատական կարգադրիչներն արգելեցին Ղարագյոզյանին մտնել դատարանի դահլիճ` ընկերոջ դատական նիստին հետեւելու: Երեկ էլ որդին է ավտոմեքենայով վթարի ենթարկվել: Ժամը 21:00-ի սահմաններում Տերյան փողոցում 26-ամյա Միքայել Դարագյոգյանը, վարելով հոր պատգամավորական 097 օօ 11 համարանիշի «Հունդայի Սոնատա»-ն, բախվել է «Ֆոլքսվագեն Տուարեգ» մակնիշի 55 op 551 համարանիշի ավտոմեքենային: Բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան: Իհարկե, ամեն մարդ էլ կարող է փորձանքների մեջ ընկնել, բայց տվյալ դեպքում ուշագրավն այն է, որ պատգամավորական համարանիշերով ավտոմեքենան վարել է ոչ թե պատգամավորը` ընտրողների հետ հանդիպման գնալու նպատակով, այլ որդին` անհայտ է, թե ուր գնալու համար: Ինչպես ասում են, մեր երկրում «ձուկը գլխից է հոտած»: Հիշեցնենք, որ Ղարագյոզյանը նախկինում հանրապետական էր, իսկ այժմ արդեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ»,- գրում է «Ժողովուրդ»-ը: