Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանի աշխատանքն արդեն երրորդ օրն է կաթվածահար է եղել չդադարող ձյան պատճառով: Փետրվարի 2-ին հետաձգվել են 320 ներքին եւ միջազգային թռիչքներ, հայտնում է  Hurriyet-ը:

Տեղացող ձյունն  այսօր ավելի է ուժեղացել, սպասվում է, որ  երեկոյան այն կվերաճի ձնաբուքի: Քաղաքում օդի ջերմաստիճանն իջել է մինչեւ մինուս 2-3 աստիճան: Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում օդի ջերմաստիճանը կազմում է 19 աստիճան ցուրտ:

Անբարենպաստ եղանակի պատճառով Ստամբուլի իշխանությունները բնակիչներին խորհուրդ են տվել օգտվել հասարակական տրանսպորտից եւ չերթեւեկել անձնական մեքենաներով` առանց անհրաժեշտ անվտանգության կանոնների դիմելու: Ուժեղ ձյուն է սպասվում նաեւ Թուրքիայի այլ շրջաններում: