Նյու Յորքի նորընտիր քաղաքապետ Զոհրան Մամդանին հանդիպել է Դոնալդ Թրամփին Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում։

Նրանց առաջին անձնական հանդիպումը շատ ավելի բարեկամական էր, քան սպասում էին լրագրողները՝ հաշվի առնելով, որ անցյալում երկու քաղաքական գործիչները միմյանց մասին չափազանց կտրուկ էին արտահայտվել։

«Մենք նրան կօգնենք,- ասել է ԱՄՆ նախագահը և հավելել, որ իրենք «համաձայնում են շատ ավելի մեծ թվով հարցերի շուրջ, քան ես կարող էի մտածել»։

Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված Մամդանին համոզիչ հաղթանակ տարավ Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում նոյեմբերի սկզբին, հիշեցնում է BBC։

Ընտրություններից առաջ Թրամփը հայտարարել էր, որ պետք է թույլ չտալ նրա ընտրվելը և կոչ էր արել քվեարկել ոչ թե իր կուսակցի, այլ Դեմոկրատական կուսակցության անդամ Էնդրյու Կուոմոյի օգտին։