Գիտնականները Մեքսիկայի ափերի մոտ վայրի բնության մեջ առաջին անգամ հայտնաբերել են հազվագյուտ ժանիքավորի՝ ճապոնական գոտիատամի (Mesoplodon ginkgodens), որը կետանմանների ընտանիքից է։ Նախկինում այս տեսակը հայտնի էր միայն ափ նետված սատկած առանձնյակներով։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Marine Mammal Science ամսագրում։

Թիմը որոնումները սկսել է այն բանից հետո, երբ Խաղաղ օվկիանոսի հյուսիսային հատվածում գրանցել են եզակի արձագանքային տեղորոշման (էխոլոկացիոն) ազդանշաններ։ 2024 թվականի հունիսին հետազոտողներն առաջին անգամ տեսել են մեկ կետի, իսկ շուտով գտել են մի ամբողջ ընտանիք՝ մարտական ժանիքով արուի, էգի և ձագի։

Հաստատելու համար, որ դա հենց ճապոնական գոտիատամ է (նրանց երբեմն դժվար է տարբերել տեսողականորեն), գիտնականները ԴՆԹ-ի նմուշ են վերցրել․ դրա համար նրանք արբալետից կրակել են կետերից մեկի վրա՝ վերցնելով մաշկի և ճարպի փոքրիկ կտոր։ Հետազոտողները վկայում են․ որ դրանից հետո կետը միանգամայն առողջ է։

Այս տեսակի արուներն ունեն զույգ ատամ, որոնք դուրս են ցցված ժանիքների պես՝ ոչ թե սնվելու, այլ էգերի համար պայքարելու նպատակով։ Արուներից մեկի մոտ գիտնականները նկատել են մաշված ժանիք, սպիներ և բրազիլական լուսարձակող շնաձկների խայթոցների հետքեր (դրանք բնորոշ սպիտակ հետքեր են թողնում)։

Գիտնականներն ընդգծում են, որ իրենց համառությունն արդարացրել է իրեն․ նրանք փնտրում էին այդ կետերին 2020 թվականից և ի վերջո հաստատել են տեսակի գոյությունը վայրի բնության մեջ։