ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Fox News-ին տված հարցազրույցում վստահություն է հայտնել, որ Դոնալդ Թրամփի աջակցությունը ստացած ուկրաինա-ռուսական առաջարկը ի վերջո կհանգեցնի պատերազմող երկրների միջև կայուն խաղաղության։

«Տանգո պարելու համար միշտ պետք են երկուսը, բայց ամեն ինչ սկսվում է ծրագրից, և ամեն ինչ սկսվում է նախագահից՝ նախագահ Թրամփից, որը ցանկանում է վերջ տալ այս ամենին, ինչպես նա արեց Պակիստանի և Հնդկաստանի հետ, ինչպես հաջողությամբ կարգավորեց Գազայի հարցը, ինչպես գրեթե վերացրեց Իրանի միջուկային ներուժը, ինչպես արեց Հայաստանի և Ադրբեջանի հետ», – ասել է Ռյուտեն։

Ըստ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի, ԱՄՆ նախագահը «իրականում ձգտում է խաղաղության ամբողջ աշխարհում»։
«Սա բարդ խնդիր է։ Նա ասաց, որ այս խնդիրը լինելու է ամենահեշտերից մեկը։ Ոչ, դա ճիշտ չէ։ Սա ամենաբարդ խնդիրներից մեկն է, բայց ես վստահ եմ, որ մենք կհաղթահարենք այն», – նշել է Ռյուտեն։