Հայերի և ադրբեջանցիների միջև երկխոսությունն ուղղված է հռետորաբանությունը փոխելուն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նոյեմբերի 27-ին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա կարծում է, որ երկու փորձագիտական հանդիպումները չեն կարող լուծել 37-ամյա հակամարտության բոլոր խնդիրները։ Նա հավելել է, որ փոփոխությունների իրականացման համար պետք է գործընթաց լինի։
«Երկխոսության բացակայությունը հանգեցնում է նրան, որ Հայաստանի բնակիչները տեսնում են, որ Ադրբեջանի որոշակի շրջանակների հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվում, իսկ ադրբեջանցիները տեսնում են, որ, ըստ իրենց Հայաստանի որոշակի շրջանակների հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվում», - նշել է Փաշինյանը։




























