Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անվտանգության խորհրդի գագաթնաժողովի արդյունքներով ընդունված Հռչակագրում նշված է նաև հայ-ադրբեջանական գործընթացը։

Հռչակագրում, մասնավորապես, ասվում է. «Մենք գոհունակությամբ նշում ենք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ակտիվ միջպետական ​​երկխոսությունը։

Մենք կողմ ենք համապարփակ կարգավորմանը և կողմերի միջև անվերապահ խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ կնքմանը»։