Փարիզի Լուվրի թանգարանը հունվարից սկսած ԵՄ երկրներից դուրս գտնվող այցելուների համար մուտքի վճարը կբարձրացնի 22 եվրոյից՝ հասցնելով 32 եվրոյի (25-37 ԱՄՆ դոլար)՝ շենքի խոշոր վերանորոգման աշխատանքները ֆինանսավորելու համար, որի վատթարացումը ակնհայտ դարձավ հոկտեմբերի 19-ին թագավորական զարդերի գողությունից հետո, հաղորդում է Associated Press-ը։
Այդ միջոցառումը ձեռնարկվում է այն կապակցությամբ, որ երկրի այլ խոշոր մշակութային վայրեր, դրանց թվում՝ Վերսալի պալատը, քննարկում են նմանատիպ միջոցառումներ՝ լրացուցիչ միջոցներ հայթայթելու՝ թանկարժեք սպասարկման և վերանորոգման համար։
Լուվրի տոմսերի համակարգի փոփոխությունները թանգարանի տասնամյա արդիականացման ծրագրի մաս են կազմում։ Անվտանգության համակարգում խախտումները, որոնք հանգեցրին 88 միլիոն եվրո (102 միլիոն ԱՄՆ դոլար) գնահատվող զարդերի գողությանը, ընդգծեցին իրավիճակի լրջությունը։
Եվրոպական Միությունից դուրս գտնվող երկրների քաղաքացիները հունվարի 14-ից սկսած պետք է 10 եվրո (12 ԱՄՆ դոլար) ավելի վճարեն։ Միջոցառումը հինգշաբթի հավանություն է տվել Լուվրի կառավարման խորհուրդը։ Եվրոպական տնտեսական գոտու անդամներ Իսլանդիայի, Լիխտենշտեյնի և Նորվեգիայի քաղաքացիները կազատվեն տոմսեի գների այդ բարձրացումից: 2024 թվականին Լուվրն ընդունել 8,7 միլիոն այցելուի, որոնցից 77%-ը օտարերկրացիներ են: Ամենատարածված այցելուների թվում են Միացյալ Նահանգներից (13%), Չինաստանից (6%) և Միացյալ Թագավորությունից (5%) ժամանողները, որոնց վրա կանդրադառնա գնի բարձրացումը։
Լուվրի կողոպուտի մեջ կասկածվողին ուրբաթ մեղադրանք է առաջադրվել կազմակերպված խմբավորման գողության և հանցավոր դավադրության մեջ, հայտարարել է Փարիզի դատախազը: Դա նշանակում է, որ խմբավորման բոլոր չորս ենթադրյալ անդամները, որոնք տեսահսկման համակարգը նկարահանել էր զարդեր գողանալիս, կալանքի տակ են:




























