Թերթը գրում է, որ Ճոյտ մականունով հայտնի Հակոբ Հակոբյանը երեկ համալրել է այն հայտնի դեմքերի շարքը, որոնք ներկա են գտնվել ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի դատավարությանը:

«Հակոբյանը դատարանում մնացել է մի կարճ ժամանակահատված: Հիշեցնենք, որ  մինչ այժմ Օհանյանի դատին «երեւացել են» Աժ պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ), գործարար Արայիկ Հայրապետյանը (Լավանդայի Արայիկ), բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը: Նրանցից ոչ մեկը, ի դեպ, բացահայտ չի ասել, որ դատարան է գնացել Մ. Օհանյանին գորակցություն հայտնելու»,- գրում է «Հայկան ժամանակ»-ը: