Վաշինգտոնում օգոստոսին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնագրերը կարևոր են շարունակվող հակամարտությունը դադարեցնելու համար։

Այս մասին դեկտեմբերի 2-ին Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։

«Եվրամիությունն ամեն ինչ կանի՝ այս հարցում կողմերին աջակցելու համար», - նշել է նա։