Ես 2017–ին հայտարարել եմ, որ մենք բյուջեն երեք անգամ աճեցնելու ռեսուրս ունենք. Հիմա երկու անգամ աճեցրել ենք, հնարավո՞ր է մինչև 2029 թվականը մենք երեք անգամ դարձնենք և բյուջեի, և ՀՆԱ–ի աճը, և որ ոլորտներն են, որոնցով հնարավոր է գեներացնել այդ մուտքերը։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ կառավարությանը հարց ուղղեց ՔՊ խմբակցության պտգամավոր Սերգեյ Բագրատյանը։
Ի պատասխան էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասաց. «Կառավարությունը որդեգրել է հետեւյալ ռազմավարությունը, բոլոր միկրոքաղաքականությունները բերել, 6 մեծ ռազմավարության մեջ տեղակայել։ Երկարաժամկետ առումով մենք մի շատ կարևոր ռազմավարություն ենք որդեգրել, որպեսզի տնտեսական աճը լինի կայուն։ Մենք արդեն դա սկսել ենք, դրանք ենթակառուցվածքների և մարդկային կապիտալի վրա ներդրումներն են։
Նաև արտադրողականությանն ենք էական նշանակություն տալիս։ Մասնավորապես, արտադրողականության խթանման մեր երեք ծրագրերով ավելի քան 1,5 մլրդ դոլարի աջակցության ծրագիր ենք իրականացրել։ Այդքան պորտֆել ունենք, որի շահառուներ են տասնյակ հազարավոր անձինք։ Դրա արդյունքում տեղի է ունեցել արտադրողականության ավելի քան կրկնապատկում։ Եթե 6-7 տարի առաջ արտադրողականությունը մեր երկրում նույնիսկ չէր էլ հասնում 5 դոլարի, այսօր արդեն 11 դոլարի սահմաններում է։ Մեզ համար թիրախային է այս տարի 12 դոլարի շեմը հաղթահարելը»,–ասաց նա։




























