ՀՀ Ազգային ժողովի դեկտեմբերի 4-ի նիստում քննարկվում է Հակակոռուպցիոն հանձնաժողովի անդամի ընտրության հարցը:
Թափուր պաշտոնի համար առաջարկվել է Կարեն Մկրտչյանի թեկնածությունը:
Վերջինիս կենսագրությունը ներկայացրել է Պետաիրավական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։





























