ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 4-ին, կազմել է 381.14 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.06 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 444.68 դրամ (աճել  է 0.24  դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.93  դրամ (աճել է 0.03 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 378-381.5 դրամով, վաճառվում է 383-384.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 436-442 դրամով, վաճառվում է 446.5–452 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.83-4.92 դրամով, վաճառվում է 4.96-5.16 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 381 դրամով, վաճառվում՝ 384 դրամով:

Եվրոն գնվում է 442 դրամով, վաճառվում է 446 դրամով:

Ռուբլին գնվում է 4.85 դրամով, վաճառվում է 4.95 դրամով: