Նավթի գինն ուրբաթ առավոտյան փոքր-ինչ էժանանում է՝ նախորդ երկու աճուրդների աճից հետո։

Brent նավթի փետրվարյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել են 0.09 դոլարով (0.14 տոկոս)՝ հասնելով 63.17 դոլարի մեկ բարելի համար։ Հինգշաբթի պայմանագիրը բարձրացել է 0.59 դոլարով (0.94 տոկոս)՝ հասնելով 63.26 դոլարի մեկ բարելի համար։

WTI նավթի հունվարյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում նվազել են 0.14 դոլարով (0.23 տոկոս՝ հասնելով 59.53 դոլարի մեկ բարելի համար։ Նախորդ աճուրդում այս պայմանագրերը բարձրացել էին 0.72 դոլարով (1.2 տոկոս)՝ հասնելով 59.67 դոլարի մեկ բարելի համար։