Իրանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին։ Ինչպես հայտնում է APA գործակալությունը, այդ մասին հայտարարել է Բաքվում գտնվող Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Իրանի և Ադրբեջանի միջև կապի ընդլայնումը նույնպես քննարկումների թեմա էր։ Իրանը աջակցում է 3+3 ձևաչափին և մենք միշտ աջակցել ենք դրան։ Այս մեխանիզմը նպաստում է տարածաշրջանային կայունությանը, խաղաղությանը և զարգացմանը», - նշել է Իրանի նախարարը։