Տարոն Չախոյան,  շա՞տ ես նեղվել, որ Սամվել Կարապետյանի նկարը փակցված է Վեհարանում, շա՞տ ես նեղվել, որ ձեր փոքրիկ խմբակի որևիցե անդամի նկար այդտեղ երբեք տեղ չի գտնելու: Այս մասին ասել է «Մեր ձևով» շարժման անդամ Ալիկ Ալեքսանյանը։

«Վեհարանը ադմինիստրատիվ շենք է, Վեհարանում երբեք եկեղեցական արարողություններ չեն լինում, Վեհարանը Վեհափառի աշխատավայրն է, ու եկեղեցում տեղ գտած ավանդույթների համաձայն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու բարերարների նկարները տեղ են գտնում Վեհարանի պատերին, այդքան մի նեղվեք, բայց հաստատ իմացեք, որ ձեր նկարները Վեհարանում երբեք տեղ չեն գտնելու»,-ասել է նա: