Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանը  Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելության շրջանակում հանդիպել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։

«Շնորհակալ ենք Հայաստանի կողքին լինելու և շարունակական աջակցության համար», - նշված  է հաղորդագրության մեջ։