Հինգշաբթի օրը ամերիկյան Electron հրթիռը հաջողությամբ ԱՄՆ տիեզերական ուժերի համար ուղեծիր է դուր բերել սկավառակաձև չորս փոքր փորձարարական DISKSat արբանյակներ, հայտարարել է հրթիռի մշակող Rocket Lab ընկերությունը։
«Բեռի տեղակայումը հաստատվել է», - ասվում է հայտարարության մեջ։
Թեթև դասի երկաստիճան հրթիռի արձակումը՝ համալրված Kick Stage Curie արագացուցիչ բլոկով, որն ունակ է մինչև 300 կգ օգտակար բեռ կրել՝ իրականացվել է ԱՄՆ Վիրջինիա նահանգի ատլանտյան ափին գտնվող ՆԱՍԱ-ի Ուոլոփս տիեզերակայանի LC2 մեկնարկային համալիրից՝ ԱՄՆ Արևելյան ափի ժամանակով ժամը 00:03-ին: Մոտ մեկ ժամ անց արբանյակները դուրս են բերվել նախանշված 550 կմ բարձրությամբ ուղեծիր:
STP-S30 առաքելության շրջանակում, որը կրում է «Don't Be Such A Square» (Մի՛ եղիր այդքան քառակուսի) խորագիրը, նոր տեխնոլոգիաների արդյունավետության ստուգում կիրականացնի ԱՄՆ պաշտպանության նախարարության համար՝ հեռանկարային տիեզերական համակարգերի մշակման նպատակով: Նոր տիպի DISKSat սարքերի միջոցով կփորձարկվի 1 մետր տրամագծով և 2,5 սմ հաստությամբ սկավառակաձև եզակի արբանյակային հարթակը, որը մշակվել է Երկրի ցածր ուղեծրում աշխատանքի տևողությունը մեծացնելու համար:
Ի տարբերություն ստանդարտ կուբսատների, սկավառակաձև տիպն ունի ավելի բարձր էներգաարտադրողականություն։ Իր կոնֆիգուրացիայի շնորհիվ այն կարող է 90 վատտ էներգիա ստանալ մեկ պտույտի ընթացքում։ Սարքի հարթություններից մեկի վրա տեղադրված են արևային մարտկոցները և էլեկտրոնային սարքավորումների բլոկը։ Այդպիսով՝ DISKSat-ին անհրաժեշտ չեն բարդ, բացվող արևային վահանակներ։ Մանևրելու համար սարքը հագեցած է էլեկտրական հրթիռային շարժիչով։





























