Եվրամիությունն իրեն իրավունք է վերապահում օգտագործել ռուսական ակտիվների մնացորդները Ուկրաինային տրամադրված վարկի ֆինանսավորման համար։ Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։

«Մենք իրավունք ենք վերապահում օգտագործել ԵՄ-ում սառեցված ռուսական ակտիվների մնացորդները վարկի ֆինանսավորման համար։ Սա որոշում է, որը մենք գտել ենք միասին»,- ընդգծել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի ֆինանսավորումը 2027-ից հետո կլինի ԵՄ բյուջեի հաջորդ երկարաժամկետ քննարկման մասը։

Ինչպես տեղեկացվել է, դեկտեմբերի 19-ին Եվրամիությունն ընդունել է որոշում Ուկրաինային 90 մլրդ եվրոյի օգնություն տրամադրելու մասին։ Դա կլինի աննախադեպ վարկ։

Ուկրաինան պետք է վարկը վերադարձնի միայն այն բանից հետո, երբ ՌԴ-ն ռեպարացիաներ կվճարի։

Հունգարիան, Չեխիան եւ Սլովակիան հրաժարվել են մասնակցել Ուկրաինայի վարկի ֆինանսավորմանը, նշվել է Եվրոպական խորհրդի մամլո հաղորդագրությունում։