400 հազար դոլար արժողությամբ կենդանի ծովախեցգետինների խմբաքանակը, որը նախատեսված էր ամերիկյան ակումբային Costco մեծածախ հիպերմարքետների համար, գողացել են ԱՄՆ-ում։ Այս մասին դեկտեմբերի 25-ին հաղորդել է Fox News հեռուստաալիքը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Rexing Companies լոգիստիկ ընկերության գլխավոր տնօրեն Դիլան Ռեքսինգը, որի խոսքերը մեջբերել է հեռուստաալիքը, նշել է, որ ծովախեցգետիններով բեռը Թոնտոն քաղաքից (Մասաչուսեթսի նահանգ) ուղարկվել է Costco խանութներ Իլինոյսի եւ Մինեսոթայի նահանգներում, բայց այդպես էլ տեղ չի հասել։ Ռեքսինգը նաեւ ենթադրել է, որ գողությունը կատարել է կազմակերպված խումբը։
ՀԴԲ-ն սկսել է հանցագործության հետաքննությունը։





























