Ճապոնիայի Սիձուոկա պրեֆեկտուրայում «Յոկոհամա Գոմու Միշիմա Կոգյո» անվադողերի գործարանի առնվազն 15 աշխատող վիրավորվել է տղամարդու կողմից դանակահարության հետեւանքով, տեղեկացրել է NHK հեռուստաալիքը՝ հղում կատարելով ոստիկանությանը։
Հեռուստաալիքը տեղեկացրել է, որ ութ մարդ դանակահարվել է, իսկ վեցի վրա անհայտ հեղուկ է ցողվել։
Զոհերի մասին տեղեկություններ չկան, տուժածները բժշկական օգնություն են ստանում։
Կասկածյալը՝ 38-ամյա մի տղամարդ, ձերբակալվել է, հետաքննություն է ընթանում։




























