Ռուսաստանի արտգործնախարարության նախկին աշխատակից Արսենի Կոնովալովը, որը գաղտնի տեղեկություններ էր փոխանցել ամերիկյան հետախուզությանը ԱՄՆ կատարած առաքելության ժամանակ, դատապարտվել է 12 տարվա ազատազրկման՝ պետական դավաճանության համար, հաղորդում է РИА Новости-ն։
«Մոսկվայի քաղաքային դատարանը մեղավոր է ճանաչել 1987 թվականին ծնված Ռուսաստանի քաղաքացի Արսենի Սերգեյի Կոնովալովին, որը 2024 թվականի մարտին ձերբակալվել էր ԱԴԾ աշխատակիցների կողմից՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար... Դատարանի որոշմամբ՝ Ա.Ս. Կոնովալովը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել է 12 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում, 100 հաար ռուբլու տուգանքի և մեկ տարվա սահմանափակ ազատության»,- ասված է հայտարարության մեջ։





























