Հունաստանը մտադիր է Թուրքիայի հետ սահմանին պատ կառուցել, որպեսզի Եվրամիությանը պաշտպանի անօրինական ներգաղթյալներից: Նախօրեին` փետրվարի 6-ին, Հունաստանում սահմանի պահպանության օպերատիվ կենտրոն է բացվել, որը պետք է կյանքի կոչի այդ ծրագիրը:

Քաղաքացիների պաշտպանության նախարար Խրիստոս Պապուցիսն իր կայքում հաղորդել է, որ փշալարերով պատված պատի բարձրությունը կկազմի 4 մետր, իսկ երկարությունը` 10 կմ` Կաստանիես գյուղից մինչեւ Նեա Վիսսա գյուղ:

Պատի վրա կլինեն նաեւ տեսախցիկներ եւ ցանկացած շարժում արձանագրող սարքեր: Պատի շինարարությունը նախատեսվում է սկսել մարտին եւ ավարտել այս տարվա սեպտեմբերին: Նախագծի արժեքը շուրջ 3 մլն եվրո է:

Հունաստանի եւ Թուրքիայի ցամաքային սահմանի երկարությունը 200 կմ է, սակայն դրա մեծ մասն անցնում է Էվրոս գետով: Գետի երկայքնով սահմանի նկատմամբ վերահսկողության հարցում հույներին օգնում է Frontex-ը` սահմանների պաշտպանության եվրոպական գործակալությունը:

Թուրքիան չի առարկում նման շինարարությանը:

Նշենք, որ 2011 թվականին, ըստ հունական կառավարության, Հունաստանի եւ Թուրքիայի սահմանը անօրինականորեն հատել է 55 հազար մարդ, գրում է Lenta.ru-ն: