Տոնական օրերին ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թանգարաններից մի քանիսը հանրության համար բաց կլինեն և կաշխատեն 2026 թվականի հունվարի 1-ին և 2-ին՝ ժամը 12:00-16:00։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են ԿԳՄՍՆ–ից։

Մասնավորապես, բաց կլինեն հետևյալ թանգարանները.

«Հայաստանի ազգային պատկերասրահ»

«Հայաստանի պատմության թանգարան»

«Սերգեյ Փարաջանովի թանգարան»

«Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան»