2026 թվականի հունվարի 1-ից Երևանի մետրոպոլիտենի դրամարկղերի աշխատանքը դադարեցվում է։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից։
«Տրանսպորտային քարտը կարող եք ձեռք բերել՝
Մետրոպոլիտենի կայարանների վճարահաշվարկային տերմինալներից,
Telcell սպասարկման կետերից,
Քարտը ստանալուց հետո անհրաժեշտ է կցել նախընտրած տոմսային փաթեթը՝ transport.yerevan.am կայքում,
Telcell տերմինալներով կամ Telcell սպասարկման կետերում»,- նշում են Մետրոպոլիտենից:




























