Դանիայից արբանյակային հեռարձակում ունեցող քրդական Roj TV-ի դեմ դատական հայցերը ստիպել են վերջինիս հանդես գալ այլ անունով։
Թուրքական Dunyabulteni կայքի փոխանցմամբ՝ 2009-ին Նորվեգիայից եթերի թույլտվություն ստացած եւ մինչ այժ փորձնական եթեր դորս եկած Sterk TV-ն փետրվարի 7-ի առավոտից փոխարինել է Roj TV-ին։
Նշվում է, որ անունների փոփոխությունից ոչինչ չի փոխվում, քանի որ դանիական դատարանը Roj TV-ին մեղավոր էր ճանաչել PKK-ի օգտին քարոզչություն անելու մեջ, որից հետո եվրոպական մի շարք երկրներում աշխատանքներ էին ընթանում Roj TV-ի հեռարձակումն իրենց երկրներում արգելելու համար։




























