Մեծ Բրիտանիայում Բինդի անունով կատուն տուն է վերադարձել՝ Սուրբ Ծննդից առաջ։

Բինդին անհետացել էր 2020 թվականին: Նրա տիրուհու՝ Ջիլի Ֆրետվելի խոսքով, ինքը մոտ մեկ տարի չի դադարեցրել սիրելի կենդանուն գտնելու փորձերը, սակայն հետո հույսը մարել է: Կատվին գտել են բոլորովին անսպասելիորեն՝ անհետացումից հինգ տարի անց:

2025 թվականի դեկտեմբերին 29-ամյա Ֆրետվելին զանգահարել են անասնաբույժները և հայտնել, որ մի անտարբեր չանցնող կին Բինդիին գտել է փողոցում և բերել կլինիկա: Կատուն չիպավորված է եղել, ինչի շնորհիվ բժիշկները կարողացել են կապ հաստատել տիրոջ հետ:

Անասնաբույժների փոխանցմամբ՝ Բինդիի վրա ընդամենը մի քանի քերծվածք է եղել, իսկ մնացած առումներով նա բավականին գեր և առողջ տեսք է ունեցել: Ֆրետվելը ենթադրում է, որ երկար ժամանակ կատվի մասին ինչ-որ մեկը հոգ է տարել:

«Մենք նրան վերցրեցինք անասնաբուժական կլինիկայից և նա կարծես ճանաչել է մեզ: Նա անմիջապես թռավ ծնկներիս, սեղմվեց ինձ և դա ամենահաճելի զգացողությունն էր: Իսկական սուրբծննդյան հրաշք», — նշել է Ֆրետվելը: Բինդին արդեն 10 տարեկան է, բայց իրեն լավ է զգում