2025 թվականին ճանապարհորդությունների համար աշխարհի լավագույն վայր է ճանաչվել Լոնդոնը (Մեծ Բրիտանիա)։ Այս մաիսն հայտնում է Travellers' Choice Awards միջազգային մրցանակաբաշխության արդյունքները։ Ամբողջական ցանկը հրապարակվել է TripAdvisor առցանց ծառայության կայքում։

Վարկանիշը կազմվել է զբոսաշրջիկների կարծիքների հիման վրա, որոնք հավաքագրվել են մեկ տարվա ընթացքում։ Ճանապարհորդները գտել են, որ բրիտանական մայրաքաղաքում ժամանցի հնարավորությունների մեծ բազմազանություն կա։ Երկրորդ հորիզոնականում է հայտնվել ինդոնեզական Բալի կղզին, որը նման է «կենդանի բացիկի»։ Լավագույն եռյակը եզրափակել է Դուբայը՝ վայր, որտեղ ժամանակակից մշակույթը համադրվում է պատմության հետ։

Լավագույն տասնյակում են հայտնվել նաև Սիցիլիան (Իտալիա), Փարիզը (Ֆրանսիա), Հռոմը (Իտալիա), Հանոյը (Վիետնամ), Մարաքեշը (Մարոկկո), Կրետեն (Հունաստան) և Բանգկոկը (Թաիլանդ)։