Ոչ մի համոզիչ ապացույց չկա այն մասին, թե Ուկրաինան իբր անօդաչու թռչող սարքերով հարձակվել է ռուսաստանյան բռնապետ Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա, հայտնում է Le Monde-ը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին մոտ կանգնած աղբյուրը պարբերականին հայտնել է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինային հասցվող հարվածների ուժգնացումն ինքնին անհնազանդության ակտ է՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղասիրական նախաձեռնությունների նկատմամբ։
«Չկան համոզիչ ապացույցներ, որոնք կհաստատեն ռուսական իշխանությունների լուրջ մեղադրանքները, նույնիսկ մեր գործընկերների հետ տեղեկատվության ստուգումից հետո։ Ռուսաստանի իշխանություններն իրենք են հակասում միմյանց այն հարցում, թե իրականում ինչ է տեղի ունեցել», - նշել է նա։
Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 29-ին, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դժգոհել էր, թե իբր ուկրաինական անօդաչուները փորձել են հարձակվել Նովգորոդի մարզում գտնվող բռնապետ Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա։





























