Իսրայելը և ԱՄՆ-ը հասանելի նպատակ են համարում Աբրահամյան համաձայնագրերի ընդլայնումը, որոնք ուղղված են հրեական պետության հետ հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Նախագահ [ԱՄՆ Դոնալդ] Թրամփը և ես հանձնառու ենք Մերձավոր Արևելքում և դրանից դուրս, ներառյալ՝ մուսուլմանական խոշոր երկրներում Աբրահամյան համաձայնագրերի ընդլայնմանը։ Մենք կարծում ենք, որ դա հասանելի է»,- ասել է նա Newsmax հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Կառավարության ղեկավարը նշել է, որ «Մերձավոր Արևելքը լուրջ փոփոխություններ է ապրում, որոնք խաղաղության հնարավորություններ են բացում։

2020 թվականի սեպտեմբերին Իսրայելը՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ, պայմանավորվել է Բահրեյնի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ հարաբերությունների կարգավորման շուրջ։ Եռակողմ գործարքը ստացել է «Աբրահամյան համաձայնագրեր» անվանումը։ Հետագայում հրեական պետության հետ հարաբերությունների կարգավորման մասին հայտարարել են Մարոկկոն և Սուդանը։ Ինչ վերաբերում է արաբական երկրներին, ապա մինչ այս համաձայնագրերի կնքումը Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ է ունեցել հաստատած միայն Եգիպտոսի և Հորդանանի հետ։

Օգոստոսի 7-ին Թրամփը կոչ է արել Մերձավոր Արևելքի բոլոր պետություններին միանալ Աբրահամյան համաձայնագրերին։ Նրա խոսքով՝ դա «խաղաղություն կապահովի» տարածաշրջանում։