Հայաստանը ազատ չէ, մինչև ազատված չէ վերջին քաղբանտարկյալը։ Այդ մասին ասվում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ամանորյա ուղերձում:
«Հայաստանը ազատ չէ, մինչև Բաքվի բանտերից հետ չի վերադարձել վերջին հայը։ Հայաստանը ազատ չէ, մինչև Հայաստանի կառավարիչները չեն իրականացնում հայ ժողովրդի իղձերը:
Ազատություն մեր երկրին։
Ազատություն մեր ժողովրդին։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,- ասվում է ուղերձում:




























