Հաջորդ տարի Ուկրաինայի նախագահ կդառնա Վալերի Զալուժնին: Նման կարծիք է հայտնել The Washington Post-ի մեկնաբան Դեյվիդ Իգնատիուսը:

Իգնատիուսը պնդում է, որ հենց Զալուժնին, ով այժմ զբաղեցնում է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանի պաշտոնը, կգլխավորի «ազգային միասնության» կառավարությունը՝ ներկայիս նախագահ Վլադիմիր Զելենսկու հրաժարականից հետո:

Միևնույն ժամանակ, ըստ սյունակագրի, Զալուժնիի օրոք հակամարտությունը կշարունակվի և նույնիսկ կընդլայնվի այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ն խոցի ռուսական մի անօդաչու թռչող սարք, որը կհատի Եվրամիության օդային տարածքը և քաղաքացիական ինքնաթիռի հետ բախման աղետալի վտանգ կստեղծի:

Բացի այդ, Իգնատիուսը կարծիք է հայտնել, որ ուկրաինական ծովային անօդաչուները հարվածներ կհասցնեն ռուսական «ստվերային նավատորմին» և կիսով չափ կկրճատեն ռուսական էներգակիրների արտահանումը