Աշխարհի ամենատարեց կատուն դեկտեմբերի 29-ին դարձել է 30 տարեկան: Այս մասին հայտնում է Dexerto պարբերականը:

Բրիտանական կարճամազ Ֆլոսսին 2022 թվականի նոյեմբերին գրանցվել էր Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենատարեց կատու: Այդ ժամանակ նա արդեն 26 տարեկան և 316 օրական է եղել։ Այսօր կենդանու տարիքը համապատասխանում է մարդկային 140-160 տարեկանին:

Իր երկար կյանքի ընթացքում Ֆլոսսին ապրել է երեք տերերի հետ: Կատուն ունի տեսողության և լսողության հետ կապված խնդիրներ, սակայն իր տարիքի համար բավականին լավ ակտիվություն է ցուցաբերում. նա մինչ օրս ժամանակ առ ժամանակ խաղում է, թեև բավականին հանգիստ խաղեր։