1877 թվականին ծնված շարքային ամերիկացի Էդգար Քեյսին, որը հայտնի է «քնած մարգարե» անունով, նշել է համաշխարհային աղետների ճշգրիտ ամսաթվերը։ Քեյսին կանխատեսել է Մեծ ճգնաժամը ֆոնդային շուկայի փլուզումից վեց ամիս առաջ։ Նա նշել է նաև երկու համաշխարհային պատերազմների սկզբի տարիները։
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, տրանսի մեջ հայտնված Էդգար Քեյսին կանխատեսել է երկու համաշխարհային պատերազմների սկզբի ճշգրիտ տարիները։ Նա նշել է 1914 թվականը՝ Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելու տարին։ Իսկ դրա ավարտից հետո, հիպնոսի տակ, կանխատեսել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմը կսկսվի 1939 թվականին։ Կրթություն չստացած Քեյսիի երկու մարգարեություններն էլ, ինչպես հայտնի է, իրականացել են։ Ավելին, Քեյսին Երկրորդ համաշխարհային պատերազմի իրադարձությունները նկարագրել է սարսափելի ճշգրտությամբ։ Օրինակ, նա ասել է, որ Ավստրիան և Գերմանիան կմիավորվեն ընդդեմ աշխարհի, իսկ ավելի ուշ նրանց կմիանա Ճապոնիան։
Մեծ ճգնաժամը ԱՄՆ պատմության մեջ տասը տարի տևած ժամանակաշրջան էր։ Ամեն ինչ սկսվեց Նյու Յորքի ֆոնդային բորսայի փլուզմամբ 1929 թվականի հոկտեմբերի 24-ին, որը հայտնի է որպես «Սև հինգշաբթի»։ Տնտեսությունը փլուզվել էր, հանցավորությունը կտրուկ աճել, մարդիկ սկսել էին սնվել դաշտերում գտած արմտիքով։ Էդգար Քեյսին կանխատեսել էր ֆոնդային շուկայի փլուզումը դրա տեղի ունենալուց չորս տարի առաջ։
Քեյսին ընդունակ էր կանխատեսել կոնկրետ մարդկանց ապագան։ Տրանսի մեջ նա տեսել էրերկու ամերիկացի նախագահների մահը։ Նրանցից մեկը՝ Ֆրանկլին Ռուզվելտը, մահացավ 1945 թվականի ապրիլի 12-ին՝ իր մահվան տարեթիվը գրեթե կանխատեսած Քեյսի հետ միաժամանակ։
Հիպնոսի սեանսներից մեկի ժամանակ «քնած մարգարեն» կանխատեսել էր, որ Ամերիկան կբախվի ռասայական լարվածության, և որ բարեփոխիչ նախագահը կմահանա բռնի մահով։ Եվ այդպես էլ եղավ։ Երկրորդ մարգարեությունը, որը հարվածեց, Ջոն Ֆ. Քենեդիի մասին էր. նրա վրա մահացու կրակեցին։
Էդգար Քեյսին ինչ-որ մեծ բան «ծրագրել է» նաև 2026 թվականի համար։ Եվ դա առնչվում է Հին Եգիպտոսին։
Տրանսի մեջ նա ասել էր, որ 2026 թվականի մարտի 20-ին հնագետները կգտնեն «գրառումների սրահ», որը բուրգի կառուցողները թաքցրել են Սֆինքսի աջ թաթի տակ։
«Քնած մարգարեի» կանխատեսմամբ՝ այդ սրահում կհայտնաբերվեն փաստաթղթեր, որոնք լույս կսփռեն մարդկության ամբողջ պատմության վրա՝ ընդհուպ նեանդերթալցիների ժամանակները։
Կանխատեսումներում ևս մեկ գիծ կա։ Քեյսին պնդում էր, որ եթե «լույսը ճնշվի», աշխարհը կբախվի խոշոր աղետի։ Նա խոսել է «հյուսիսում կրակոտ գիշերվա», մարդկային լայնածավալ տեղահանության և բնական աղետների մասին։ Որոշ հետազոտողներ ենթադրում են, որ խոսքը կարող է վերեբերվել միջուկային միջադեպին կամ Արկտիկայում բնապահպանական ճգնաժամի վտանգին։
Քեյսիի բնորոշմամբ՝ «Արևելքի երեք սրտերը» կարող են խուսափել նման զարգացումից։ Նա չի մանրամասնել, թե ինչ է նշանակում այդ արտահայտությունը. դա վերաբերում է երկրների՞ն, կոնկրետ մարդկա՞նց, թե՞ գաղափարներին։ Միակ բանը, որ նա նշել է, ժամկետն էր՝ մինչև 2026 թվականի գարունը։




























