Սպիտակ տան բժիշկները հայտնել են, որ ես «ԳԵՐԱԶԱՆՑ ՎԻՃԱԿՈՒՄ» եմ և որ ես «ԳԵՐԱԶԱՆՑ», այսինքն՝ ճիշտ եմ պատասխանել տրված հարցերի 100%-ին՝ երրորդ անգամ անընդմեջ անցնելով կոգնիտիվ թեստը, ինչը չի համարձակվել անել ոչ մի այլ նախագահ կամ նախկին փոխնախագահ։ Այս մասին սոցիալական ցանցերում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ես համոզված եմ, որ ցանկացած թեկնածու՝ նախագահի կամ փոխնախագահի պաշտոնի համար, պարտադիր պետք է անցնի լուրջ, բովանդակային և ստուգված կոգնիտիվ թեստ։ Մեր մեծ երկիրը չի կարող ղեկավարել «ԱՆԽԵԼՔ» կամ ԱՆԻՐԱԶԵԿ մարդը», – նշել է Թրամփը։




























