Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն կոչ է արել գումարել ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ՝ կապված Վենեսուելայի դեմ հարձակման հետ։

«Կոլումբիան երեկվանից Միավորված Ազգերի Կազմակերպության Անվտանգության խորհրդի անդամ է, եւ նիստը պետք է գումարվի անհապաղ։ Հաստատեք Վենեսուելայի դեմ ագրեսիայի միջազգային օրինականությունը»,- գրել է նա Х սոցցանցում։

Պետրոն նաեւ հայտնել է Ամերիկյան պետությունների կազմակերպության նիստ գումարելու անհրաժեշտության մասին։

Նրա խոսքով՝ Վենեսուելան ենթարկվել է հրթիռակոծման։

Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկացրել  էին պայթյունների շարքի եւ ցածր թռչող ինքնաթիռների ձայների մասին Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում։

ԱՄՆ նախագահ Դեոնալդ Թրամփը հայտարարում էր Վենեսուելայում ցամաքային գործողության հնարավորության մասին։