Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն Х սոցցանցում հրապարակել է Վենեսուելայի պետական շենքերի ցանկը, որոնք ենթարկվել են ամերիկյան հարվածների։
Մասնավորապես, հարվածներ են հասցվել երկրի խորհրդարանի՝ Ազգային ասամբլեայի շենքին։
Ընդհանուր առմամբ, ամերիկյան հարվածների թիրախներ են դարձել, դատելով ցուցակից, ավելի քան 10 օբյեկտներ։
Ավելի վաղ Պետրոն պահանջել էր գումարել ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ՝ կապված Վենեսուելայի տարածքին հասցվող ամերիկյան հարվածների հետ։
Վենեսուելայի իշխանությունները ԱՄՆ-ին մեղադրել են ռազմական ագրեսիայի մեջ՝ մոբիլիզացիայի կոչ անելով։ Մտցվել է արտակարգ դրության ռեժիմ։




























