Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը խիստ դատապարտել է ԱՄՆ-ին Վենեսուելայի տարածքին հասցրած հարվածների համար։
«Կուբան դատապարտում եւ համառորեն պահանջում է միջազգային հանրության արձագանքը Վենեսուելայի դեմ ԱՄՆ հանցավոր հարձակմանը»,- գրել է նա Х սոցցանցում։
Կուբայի նախագահի խոսքով՝ հարավամերիկյան տարածաշրջանը ենթարկվում է «դաժան հարձակման»։
«Պետական ահաբեկչությունն ուղղված է խիզախ վենեսուելացի ժողովրդի եւ մեր Ամերիկայի դեմ։ Հայրենիք կամ Մահ։ Մենք կհաղթենք»,- ավելացրել է նա։





























