Մենք Վենեսուելայում կենսականորեն կարեւոր շահեր չունենք, որոնք կարդարացնեին պատերազմը, Х սոցցանցում գրել է  ամերիկացի սենատոր Բրայան Շացը։

«Մենք պետք է արդեն սովորած լինեինք, որ այլեւս չմտնենք մեկ այլ հիմար արկածախնդրության մեջ։ Իսկ նա նույնիսկ չանհանգստացավ ամերիկյան հանրությանը բացատրելու, թե ինչ է կատարվում»,- նշել է սենատորը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել էր, որ երկրի զինված ուժերը լայնածավալ հարվածներ են հասցրել Վենեսուելայի տարածքին։ Նա նաեւ ասել էր, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն բռնվել եւ կնոջ հետ միասին ինքնաթիռով դուրս է հանվել երկրից։