Վենեսուելայում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է ԱՄՆ քաղաքացիներին «թաքնվել իրենց տեղում եւ անմիջապես լքել երկիրը, երբ դա անվտանգ լինի», հաղորդել է  NBC News-ը։

Խորհուրդ է տրվել նաեւ օգտագործել «Վենեսուելայից դուրս գտնվող ընկերների եւ ընտանիքի անդամների հետ կապվելու բազմաթիվ մեթոդներ»։ Սա քաղաքացիներին հիշեցնում է դեկտեմբերին հրապարակված նախորդ հորդորը՝ խուսափել հարավամերիկյան երկիր ճանապարհորդելուց։

Պետդեպարտամենտի նախորդ հորդորներում նշվում էր «անօրինական կալանքի, կալանքի տակ խոշտանգումների, ահաբեկչության, առեւանգման, տեղական օրենքների կամայական կիրառման, հանցագործության, քաղաքացիական անկարգությունների եւ առողջապահական ենթակառուցվածքների վատ վիճակի բարձր ռիսկը»։

ԱՄՆ-ը ավելի վաղ լայնածավալ օդային հարված էր հասցրել Վենեսուելայի տարածքին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ երկրի առաջնորդ Նիկոլաս Մադուրոն եւ նրա կինը բռնվել եւ ինքնաթիռով դուրս են բերվել երկրից։