Հանրապետական ​​սենատոր Մայք Լին հայտնել է, որ իր հետ հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն իրեն տեղեկացրել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ձերբակալվել է «ԱՄՆ աշխատակիցների» կողմից եւ Միացյալ Նահանգներում կկանգնի քրեական դատարանի առջեւ։

«Նա ինձ տեղեկացրեց, որ Նիկոլաս Մադուրոն ձերբակալվել է ԱՄՆ աշխատակիցների կողմից՝ Միացյալ Նահանգներում քրեական մեղադրանքներով դատարանի առջեւ կանգնելու համար, եւ որ այսօր երեկոյան ակտիվ գործողությունները, որոնք մենք տեսանք, ձեռնարկվել են նրանց պաշտպանելու համար, ովքեր կատարում էին ձերբակալման օրդերը։

Այս գործողությունը, հավանաբար, վերաբերում է նախագահի այն լիազորություններին, որոնք նախատեսված են Սահմանադրության երկրորդ հոդվածով՝ ԱՄՆ անձնակազմին իրական կամ անխուսափելի հարձակումից պաշտպանելու վերաբերյալ»,- նշել է սենատորը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել էր, որ երկրի զինված ուժերը լայնածավալ հարվածներ են հասցրել Վենեսուելայի տարածքին։ Նա նաեւ հայտնել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն եւ նրա կինը բռնվել են եւ ինքնաթիռով դուրս են բերվել երկրից։