ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կրկնել է իր հուլիսյան գրառումը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի մասին։
Իր հայտարարությունում ԱՄՆ պետքարտուղարը ընդգծել է, որ «Մադուրոն Վենեսուելայի ՆԱԽԱԳԱՀԸ ՉԷ»։
Գրառման բնօրինակում Ռուբիոն նշել էր, որ 2020թ. ԱՄՆ դատախազությունը Մադուրոյին թմրաահաբեկչության, կոռուպցիայի, թմրանյութերի ապօրինի շրջանառության եւ այլ քրեական հանցագործությունների կատարման մեղադրանքներ էր ներկայացրել։
Նա նաեւ կրկնել է պնդումներն այն մասին, որ Մադուրոն իբր «Լոս Սոլես» կարտելի պարագլուխն է, որը, ինչպես հավաստիացնում է ԱՄՆ-ը, գործում է Վենեսուելայի զինված ուժերում։




























