Տեղի ժամանակով ժամը 3:00-ին (08։00 ըստ Գրինվիչի) սկսված Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է Վենեսուելայի հետ սահմանի երկայնքով պետական ուժերի տեղակայման մասին, տեղեկացրել է BBC News-ը։
Բոգոտան պատրաստվում է վենեսուելացի փախստականների հնարավոր զանգվածային հոսքին՝ Կարակասի եւ երկրի այլ մասերի դեմ ԱՄՆ հարձակումներից հետո։
Տարածաշրջանը շունչը պահած սպասում է՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի եւ նրա կնոջ՝ Սիլիա Ֆլորեսի ենթադրյալ գերեվարման մասին նոր հաղորդագրությունների ֆոնին։
Պետրոն բազմիցս խաղաղության եւ երկխոսության կոչ է արել Կարակասում առաջին պայթյունների մասին հաղորդագրություններից հետո։ Կոլումբիան եւ Վենեսուելան ունեն ավելի քան 2 000 կիլոմետր ցամաքային սահման, պատմության ընթացքում երկու երկրներում տնտեսական եւ անվտանգության ճգնաժամերը միլիոնավոր մարդկանց ստիպել են ապաստան փնտրել երկու կողմերում էլ։ Սա աննախադեպ պահ է Վենեսուելայի համար, որն ուղղակի հետեւանքներ կունենա շատ երկրներում. Կոլումբիան գտնվում է առաջնագծում։




























