ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է հայտնել, թե արդյոք փորձել է ստանալ Կոնգրեսի հավանությունը Վենեսուելային հարվածելու եւ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին բռնելու համար, հայտնել է New York Times-ը։

«Մենք կքննարկենք դա»,- ասել է Թրամփը պարբերականին 50 վայրկյանանոց հեռախոսազրույցում՝ այն բանից անմիջապես հետո, երբ հայտարարել է գործողության մասին։ «Մենք պատրաստվում ենք մամուլի ասուլիս տալ»։

Թրամփը նաեւ գովաբանել է այն ուժերին, որոնք մասնակցել են դրան՝ ասելով, որ գործի են դրվել շատ «լավ պլանավորված եւ շատ հիանալի զորքեր ու հիանալի մարդիկ»։