Երկուշաբթի օրը Մանհեթենի դաշնային դատարանում Վենեսուելայի նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոյի գործով կայանալիք լսումները ընթացակարգային բնույթ են կրելու, հաղորդում է BBC-ն։

Հանդիպումը նախատեսված է սկսել տեղական ժամանակով ժամը 12:00-ին։

Նիկոլաս Մադուրոն և նրա կինը կկանգնեն շրջանային դատավոր Էլվին Ք. Հելլերշտեյնի առջև, ով այդ պաշտոնում նշանակվել է դեռևս ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնի վարչակազմի օրոք: Մադուրոյին մեղադրանքներ կառաջադրվեն թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական գործի շրջանակներում, որն ԱՄՆ դաշնային կառավարությունը վարում է արդեն 15 տարի, ընդ որում՝ Վենեսուելայի նախկին նախագահը որպես մեղադրյալ ներգրավված է արդեն 6 տարի: