Եթե հայերը Իրանում լինեին ադրբեջանցիների չափ, մի քանի տասնյակ միլիոն, ապա տարին մի քանի անգամ իշխանության ձգտող իրենց անգրագետ ավանտյուրիստների ղեկավարությամբ զինյալ ապստամբություն էին բարձրացրել ու կոտորվել։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Բայց քանի որ ադրբեջանցիները հայեր չեն, իրենց պայքարի ողջ ստրատեգիան է փորձել վերցնել ողջ Իրանը։ Ավելի լավ է դանդաղ, բայց անվտանգ ու ամբողջական։ Նույն ստրատեգիան հիմա փորձում են Թուրքիայում կյանքի կոչել քրդերը՝ հասկանալով ֆռագմենտային զինյալ պայքարի անհեռանկար լինելը, իրենք ընտրել են նոր ստրատեգիա, կլանելու ողջ Թուրքիան, կամ այն դարձնելու քրդակառավարվող։
Այդ նույն ստրատեգիան հեռավոր 1917-18 թվականներին Բաքվում փորձում էր կյանքի կոչել Ստեփան Շահումյանը, որը գրավելով Բաքուն փորձում էր իր իշխանության տակ վերցնել ողջ Անդրկովկասը, հայ քաղաքական գաճաներին էլ բացատրելով, որ լինելով տարածաշրջանում կատարյալ փոքրամասնություն, զարգացման ազգայնական մոդելը կլինի հայերի գերեզմանը։
Եվ միմիայն անգլիացիների խարդավանքները ու դաշնակների դավաճանությունը տապալեցին Ստեփանին ու իր հեռուն գնացող ծրագրերը։ Բայց անգամ Սովետական Ադրբեջանում ամբողջականը վերցնելու կամ առնվազն լինելու երկրորդը պետականաստեղծ ազգը, մոդելը հայերի համար վատ չէր գնում։ Սովետի ժամանակաշրջանի Ադրբեջանի առնվազն երկու ղեկավարը հայ էին՝ Միրզոյանը ու Ռուբենովը, Սովետական շրջանում Ադրբեջանում հայեր թիվը աճեց 2-3 անգամ՝ դեմոգրաֆիկ նման ցնցող աճ մեկ էլ եղել է Սովետական Հայաստանում։
Այդ երկրի գիտության, մշակույթի, տնտեսության զգալի մասը գտնվում էր հայերի ձեռքում։ Այսինքն այդ տեմպերով շարունակելու դեպքում կար բոլոր հնարավորությունները Ադրբեջանը դարձնելու հայակական երկրորդ պետություն։ Բայց սկսվեց 1988 թվականը, հետո էլ հասանք այս օրին...
P.s. Մի բան էլ ասեմ, որը մինչ օրս ձեզ ոչ մեկը չի բացատրել։ Ադրբեջանում թուրքական գերիշխանություն չկա, այդ զանգվածին այնտեղ պահում են որպես կատարող, թնդանոթի միս։ Ադրբեջանում կյանքի է կոչվել հրեա-քրդական մի մոդել (հրեական պատրոնաժի ներքո քրդական քաղաքական իշխանության), որը եթե բարեհաջող ապրոբացիա լինի, կկիրառվի նաեւ բուն Քուրդիստանում։
Ով խորքային ծանոթ է քրդական հարցին, գիտի հրեաների դերի մասին այդ ամենում։ Ադրբեջանը ուղակի ընտրված ա որպես պալիգոն, երբ որ 1988 թվականից հետո հայերը բարեհաջող հանձնեցին իրենց բոլոր դիրքերը այդ երկրում»։





























