Սենատոր Լինդսի Գրեմը հայտարարել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն այսօր կարող էր լինել Թուրքիայում, սակայն նա Նյու Յորքում է (բանտում)։ Այս մասին հայտնում է BBC-ն:
Նրա խոսքով՝ Վենեսուելայի նախագահի համար ավելի լավ կլիներ ընդունել առաջարկը և նա իրենից բացի ոչ ոքի չի կարող մեղադրել:
Ավելի վաղ New York Times թերթը գրել էր, որ դեկտեմբերի 23-ին ամերիկյան իշխանությունները Մադուրոյին առաջարկել են լքել պաշտոնը և մեկնել Թուրքիա, սակայն նա չի համաձայնել:
«Նա որոշեց մարտահրավեր նետել Թրամփին և ամերիկյան զինվորականներին և հիմա նրա հետույքը բանտում է», — հայտարարել է սենատոր Գրեմը:





























